Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

Սեպտեմբերի 17-ին, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ներկայացվեց Արա Յ․ Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև․ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» (համահեղինակ՝ Էննո Մեյեր) գիրքը։

Քննարկումը կազմակերպվել էր ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի կողմից: Գիրքը 2016թ.-ին հայերեն է թարգմանել հեղինակի այրին՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը:

Հանդիպմանը խոսքով հանդես եկան ՀՀԻ տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ցեղասապանագիտության բաժնի ղեկավար պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, հայագետ, ազգագրագետ Արգամ Այվազյանը և հեղինակի այրին, գրքի թարգմանչուհի Լիզա Բերքյան-Աբրահամյանը, գերմանացի հետազոտող, ցեղասպանագետ Հիլմար Կայզերը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Ցեղասպանագաիտության բաժնի ուսանողներ, ՀՀԻ աշխատակիցներ, հյուրեր:

Ներկաները շեշտեցին գրքի բացառիկ կարևոր արժեքն ու նշանակությունը հայ-գերմանական հարաբերությունների համատեքստում:


Վերադառնալ