Շարունակվում է Երևանի պետական համալսարանի  հայագիտական հետազոտությունների ինստիտուտի(ՀՀԻ) «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»  մագիստրոսական ծրագրի 2020/2021 ուսումնական տարվա ընդունելությունը:

Նշենք, որ ծրագրի ավարտին ուսանողներին տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և 2020-2021 ուս․ տարվա առկա ուսուցման համար հատկացվել է 2 անվճար տեղ:

Հարգելի՛ դիմորդներ, այս տարի ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:

Մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով:

Մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 5-ից մինչև հուլիսի 6-ն առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով:

Մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերն առցանց ընդունվելու են հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը (https://admission.ysu.am/ կայքի միջոցով)։