Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

 

 

 

 

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովի շրջանակներում կայացավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսյանի խմբագրությամբ լույս տեսած «Քրդական գործոնը և հայ-քրդական առնչությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» գրքի առաջին հատորի շնորհանդեսը։

Հանդիպմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀԻ աշխատակիցներ և ուսանողներ։

ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, Վահրամ Պետրոսյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նրանց շնորհանդեսին ներկա գտնվելու համար։ 

Խոսելով գրքի կարևորության մասին՝ Վ. Պետրոսյանը նշեց, որ քրդագիտական նմանօրինակ ժողովածու վերջին անգամ տպագրվել է խորհրդային շրջանում ՝1985 թվականին: Այս ժողովածուի ստեղծումն ու տպագրությունը միտված է վերստեղծել այն բարի ավանդույթը, որ ուներ հայկական քրդագիտական դպրոցը։ Վ.Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանին բաժնի ստեղծման հարցում մեծ աջակցություն ցուցաբերելու և նման հնարավորություն տալու համար:

ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը իր ելույթում խոսեց քրդական հարցի նախապատմության մասին, ապա նշեց, որ քրդերին առնչվող ցանկացած զարգացում ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա. Ուստի այս հիմանխնդրի խորը ուսումնասիրությունը չափազանց կարևոր է մեզ համար:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ քրդական գործոնը Մերձավոր Արևելքի երկրներում ունի շատ կարևոր դերակատարում և շատ հարցերում վերաբերում է նաև Հայաստանի ու հայության խնդիրներին ու շահերին: Եվ այս առումով քրդական գործոնի ուսումնասիրությունը մեզ համար ունի ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական նշանակություն: 

ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պ․գ․դ․, պրոֆեսոր Արսեն Ավագյանը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ «նոր աշխատանքներն ունենալու են ոչ միայն գիտական, այլև քաղաքագիտական նշանակություն ու ծառայելու են պրակտիկ գործունեությանը ինչպես դիվանագիտությաան, այնպես էլ քաղաքագիտության բնագավառում»:

Ելույթներով հանդես եկան նաև Արաբագիտություն ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նշեց, որ զարգաացման հեռանկարային ծրագրր ունենալու առումով այս աշխատանքը ունի արդիական խիստ կարևոր նշանակություն,  

Իր ամփոփիչ ելույթում Վ. Պետրոսյանը նշեց, որ հոդավածների ժողովածուի  երկրորդ հատորը պատրաստ կլինի 2021 թվականի առաջին կեսին: 

 

 


Վերադառնալ