Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
 
 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտություննեերի  ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀԻ-ում աշխատող 31 գիտաշխատողների գիտական գործունեության և գիտական արդյունքների վերաբերյալ ատեստավորման գործընթացը:
 Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքները նախագահում էր պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Հանձնաժողովի կազմում էին բ.գ.դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ անգլերեն բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, բ.գ.դ, պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Սուրեն Սարգսյանը,  Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը, ՀՀ գիտության կոմիտեի ԳԳԿ վարչության միջազգային համագործակցության բաժնի վարիչ  Մարիանա Սարգսյանը, Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հայկ Մխոյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:
 Ատեստավորման ընթացքում ՀՀԻ մասնագիտական ստորաբաժանումների գիտական աշխատողները՝ ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, անհատական հարցազրույցների միջոցով հանձնաժողովի անդամներին ներկայացրեցին իրենց գիտական գործունեության վերաբերյալ վերջին 5 տարում տեղական և արտասահմանյան պարբերականներում տպագրված հոդվածները, մենագրությունները, դասագրքերը և ուսումնական ձեռնարկները:
 Առանձին ներկայացվեց նաև տարբեր կազմակերպությունում իրենց կողմից իրականացված գիտական հետազոտություններին միջազգային և տեղական դրամաշնորհներին ներգրավածությունը, տարբեր գիտաժողովներին իրենց մասնակցությունը, ինչպես նաև  գիտական գործունեությանը վերաբերող այլ փաստական նյութեր: 
 

 


Վերադառնալ