Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին կայացավ հանդիպում Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն, նորաբաց Հայագիտական կենտրոնի տնօրեն, «Ֆոնդ հայազգ» ոչ առևտրային մշակութային-լուսավորչական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սերգեյ Սայադովի հետ:  Վերջինս հանդիպում ունեցավ ԵՊՀ ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի և փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Դոնի Ռոստովիwww.hayazg.info կայքի ներկայացումը Հայագիտական կենտրոնի աշխատանքային ծրագրի հետ կապված հարցերը:

Այնուհետև Սերգեյ Սայադովը համալսարանականներին ներկայացրեց իր հեղինակած www.hayazg.info ռուսալեզու ամենամեծ համացանցային հայագիտական հանրագիտարանը: 
«Եթե համեմատենք www.hayazg.info հայտնի  Wikipedia հանրագիտարանի հետ, ապա պետք է նշել, որ, ի տարբերություն վերջինիս, www.hayazg.info, լինելով  զուտ հայաճանաչ գիտահանրամատչելի համացանցային ռեսուրս, հնարավոր ապատեղեկատվությունից խուսափելու համար հրաժարվեց ազատ խմբագրման  գործառույթի կիրառումից»,- ասաց Սերգեյ Սայադովը: 
Նա ներկայումս գրեթե միայնակ իրականացնում է կայքի խմբագրական աշխատանքները Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրներից և´ հայ, և´ օտարազգի օգտատերերը մշտապես հետաքրքիր տեղեկություններ են ուղարկում իրեն:
Հանդիպում ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ-ի տնօրեն Արամ Սիմոնյանի, փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ:Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը, որը հայտնեց  նախարարության կողմից www.hayazg.info նախագծին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ընդունված որոշման մասին: Իր հերթին ԵՊՀ  ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն ավելացրեց, որ ԵՊՀ ռեկտորի որոշմամբ ՀՀԻ-ի տեխնիկական և մասնագիտական ռեսուրսների հաշվին ևս ծրագիրը աջակցություն կստանա:  
Սայադովը նշեց նաև, որ վերջին օրերին կայացած բանակցությունների ժամանակ  նախնական համաձայնություն է ձեռք բերել Սփյուռքի նախարարության  և ԵՊՀ ՀՀԻ- ներկայացուցիչների հետ համատեղ մոտ ապագայում նախաձեռնել www.hayazg.info-ի հայալեզու, այնուհետև նաև անգլերեն և թուրքերեն տարբերակների պատրաստումը:
Hayazg.info էլեկտրոնային հանրագիտարանը պարբերաբար թարմացվում է և 2013 թ-ի դրությամբ ունի շաբաթական 25.000 այցելություն: Այցելությունների աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանը (58%), Հայաստանը (22%), Ուկրաինան (7%), ինչպես նաև ԱՄՆ-ն, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը: Կայքը հասցեագրված է նախևառաջ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հայկական համայնքներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի պատմությամբ և մշակույթով: 
«ru.hayazg.info» կայքը հովանավորվում է «Ֆոնդ Հայազգ» ոչ առևտրային մշակութային-լուսավորչական հասարակական կազմակերպության կողմից:
Կայքի մասին մանրամասն տե´ս
 

Վերադառնալ