Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Ուկրաինական  www.segodnya.ua պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացվում է ԼՂՀ ներկա վիճակը, պատերազմից 20 տարիներ անց առկա ձեռքբերումները և հայ ժողովրդի սերն ու նվիրվածությունը իրենց հայրենիքի նկատմամբ:

«Բարձր լեռներով շրջապատված ԼՂ հանրապետության համար յուրաքանչյուր պահի պատրաստ են պայքարելու միլիոնավոր հայեր ամբողջ աշխարհից: Թեև 1991-1994թթ պատերազմի մասին այսօր քիչ բան է հիշեցնում, սակայն կյանքը ԼՂՀ-ում հոսում է ռազմական պատրաստվածության մշտական մթնոլորտում: Տղաներն առաջին դասարանից սովորում են հրացան օգտագործել, իսկ դպրոցական ծրագրում ներառված է ռազմական պատրաստվածության առարկան»,- գրում է հեղինակ ԻրինաՍտեփանակերտ: Աղբյուրը՝ www.segodnya.ua Կովալչուկը:

Խոսվում է նաև հանքաարդյունաբերության ոլորտում առկա ձեռքբերումների, 8 տարվա ընթացքում կառուցված 5 ՀԷԿ-երի, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի, ինչպես նաև արտասահմանյան ներդրումների արդյունքում բացված ընկերությունների մասին:

«Ներդրումների մեծ մասը կատարվում է սփյուռքահայերի կողմից, որոնք իրենց պարտքն են համարում ներդրում ունենալ ԼՂՀ զարգացման գործում»,-ասվում է հոդվածում:

Խոսվում է այն մասին, որ ԼՂՀ-ն զրկված է օդային հաղորդակցության հնարավորությունից: 5մլն. դոլար ներդրմամբ կառուցված նոր օդանավակայնը չի շահագործվոււմ, քանի որ հարևան Թուրքիան՝ Բաքվի դաշնակիցը, սպառնում է այդ դեպքում փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, իսկ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովն էլ սպառնացել է ռմբակոծել Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները:

«Մայրաքաղաք Ստեփանակերտում ավերակներ այլևս չես գտնի, փոխարենը ավելանում են նորակառույց շենքերը: Սակայն Լեռնային Ղարաբաղում կա մի քաղաք, որ դեռևս ավերակների մեջ է, և որտեղ 300-ից ոչ ավելի մարդ կա, որոնք հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ: Դա Աղդամն է (թարգմ. «Սպիտակ տանիք»), որ սովետական շրջանում հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով: Քաղաքը գտնվոււմ է հնագույն հայկական քաղաքներից մեկի՝ Տիգրանակերտի ավերակների հարևանությամբ: ԼՂՀ կազմի մեջ մտնող սահմանամերձ Աղդամից 1990թ.-ին ռմբակոծվել է Արցախը «Գրադ» հրթիռահրետանային կայանի կողմից: ԼՂՀ ղեկավարությունը չի վերականգնել Աղդամը, իսկ ղարաբաղցիները պատերազմից հետո տներիից մնացած ավերակները օգտագործում էին որպես շինանյութ: Ավերված Աղդամը կարծես հիշեցում լինի այն մասին, թե ինչի կարող է բերել ցանկացած պատերազմ»,- նշում է հեղինակ Իրինա Կովալչուկը:

Հոդվածն ամբողջությամբ տե´ս  "В Нагорном Карабахе к войне готовы даже            памятники и дети"

 


Վերադառնալ