Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

 2014 թվականի մարտի 19-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախաձեռնությամբ Եղիշե Չարենցի անվան դահլիճում կայացավ նշանավոր ճանապարհորդ-բևեռախույզ, օվկիանոսագետ, գիտնական, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի, նրա ապրած կյանքի և գործունեությանը նվիրված շուրջ 20 անուն գրքերի շնորհանդես:  

Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Ժուռնալիստիկայի  ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը,  ով ներկայացրեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆ. Նանսենի մարդասիրական գործունեության ամենակարևոր դրվագները, նրա նպաստը ցեղասպանության ճիրաններից փրկված հայորդիների ճակատագրի հարցում:    

Ելույթ ունեցան նաև «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի պատվավոր անդամ, գրող, հայոց բանակի գնդապետ Անդրանիկ Հակոբյանն ու «Արահետ» ամսագրի գլխավոր խմբագիր Միքայել Միրիջանյանը: Բանախոսները հանդես եկան նանսենյան հայանպաստ գործունեության վերաբերյալ  ելույթներով:

Միջոցառման վերջում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց վերջին շրջանում հիմնադրամի նվաճումները: Այնուհետև, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը պարգևատրվեց  «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան ոսկյա հուշամեդալով Հայոց ցեղասպանության դատապարտման և խնդիրների լուսաբանման, ինչպես նաև ոլորտում մագիստրոսական ծրագրի կայացման  աշխատանքների համար:

 


Վերադառնալ