Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության հրավերով ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը մարտի 22-ին հերթական այցելությունը կատարեց Լիբանան: Այցի նպատակներն էին Լիբանանի  հայհամայքի կրթական  հաստատությունների ներկայացուցիչներին ՀՀԻ «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագրի ներկայացումը, ԵՊՀ տեղի հայկական դպրոցների միջև գործակցության կամուրջների ձևավորումը, հայկական դպրոցներում հայոց պատմության դասավանդման հետ կապված ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումը:

 Դեռ 2013 թ. աշնանը Լիբանան այցելության ժամանակ հայոց պատմությաննոր, միասնական դասագրքեր ստեղծելու աշխատանքների շրջանակներում Հովհաննիսյանի կողմից տեղի հայկական կրթական դաշտում իրականացված դիտարկումների արդյունքում ի հայտ եկան լիբանանահայ գործող մասնագետների վերապատրաստելու և նոր մասնագետներ պատրաստելու խնդիրները: Այս գործընթացի մշակման հարցում հաշվի առնելով հեռավորության, ժամանակի և մեծ ծախսատարության հետ կապված խնդիրները՝ ՀՀԻ ղեկավարությունը որոշեց հայագիտական կրթական փուլային զարգացման ծրագիրը առաջինը սկսելով Լիբանանում՝ կիրառել հեռաուսուցման համակարգի ընձեռած հնարավորությունները: Կարճ ժամանակ անց ՀՀԻ և ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի շարք պատմաբանների մասնակցությամբ մշակվեց ՀՀԻ «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը:

 Արդեն մարտի 25-ին Բեյրութում տեղի ունեցավ ՀՀԻ «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագրի շնորհանդեսըԼիբանանում այդ օրերին ԵՊՀ հետ կնքված պայմանագրի համաձայն Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչությունը ստանձնեց ծրագրի ընդհանուր կազմակերպչական աշխատանքները իրականացնելու պարտականությունը: Վարչության ատենապետ Հակոբ Լադոյանի անմիջական ջանքերի շնորհիվ ծրագիրը ունեցավ իր առաջին ուսանողներըԵռամսյա ուսումնական ժամանակահատված ընդգրկող ՀՀԻ հեռաուսուցման ծրագրի մեկնարկը Լիբանանում կտրվի սույն թվականի ապրիլի 14–ից

 Երևանի պետական համալսարանի  և Լիբանանի հայկական դպրոցների միջև հնարավոր գործակցության ձևավորման համար մարտի 26-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ Լիբանանի հայկական կրթական դաշտի ներկայացուցիչների հանդիպումը Մհեր Հովհաննիսյանի հետ: Դեսպան Աշոտ Քոչարյանը ողջունելով կողմերի միջև գործակցության համար սկսված աշխատանքները՝ հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ: Գործակցության շուրջ սկսված քայլերը ավելի ամբողջացան հետագա մի քանի օրերի ընթացքում Հովհաննիսյանի լիբանանահայ կրթական  կառույցների հետ առանձին հանդիպումների արդյունքում:

 ՀՀԻ փոխտնօրենը հույս հայտնեց, որ լիբանանահայ համայնքի կառույցների հետ սկսած ՀՀԻ գիտակրթական ձեռնարկները ոչ միայն հաջողությամբ կպսակվեն, այլ նաև շարունակական ընթացք կունենան աշխարհի այլ հայկական համայնքներում:

 

 

 


Վերադառնալ