Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի տնօրինության հրավերով և Մեսրոպյան վարժարան-Երևանի պետական համալսարան համագործակցության շրջանակներում ս.թ. մայիսի 2-9-ը Լիբանան իր հերթական այցն է կատարում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Այցի նպատակներն են`  հատուկ ծրագրի իրականացում Հայոց պատմության ուսուցիչների համար` <<Հայոց պատմության դասավանդումը. մասնագիտական հարցեր, մեթոդաբանություն, արդի տեղեկատվական պաշարների կիրառում>> թեմատիկայով, <<Հայկական հարցը և Արցախյան հիմնահարցը>>, <<Արցախյան հիմնահարցը համացանցում` ադրբեջանական և հայկական դիտանկյուներից>> թեմաներով սեմինարներ, այցելություններ <<Ազդակ>>, <<Զարթոնք>>, <<Արարատ>> օրաթերթերի խմբագրություններ, ինչպես նաև Հայկազյան համալսարանի ուսանողների հետ հանդիպում և ԵՊՀ 90-ամյա գործունեությունը ներկայացնող ֆիլմի` <<Իմ տունն այստեղ է...>>, ցուցադրություն: 

 


Վերադառնալ