Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

 2014 թվականի հունիսի 10-ից մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում գրադարանի մասնաշենքի ճեմասրահում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵՊՀ-ի կողմից հրատարակված շուրջ 250 անուն աշխատությունների՝ հումանիտար, հասարակական, ճշգրիտ գիտություններին վերաբերող: Առանձին բաժնում ներկայացված էին Հայոց Ցեղասպանության, Հայակական հարցին վերաբերող գրքեր, հոդվածների ժողովածուներ, ամսագրեր, թերթեր և այլն: 

 Զուգահեռաբար ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում ցուցահանդես-վաճառքի էին ներկայացված ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հրատարակած գրքերի շարքը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օժանդակությամբ վերջին տարիներին լույս տեսած մի շարք մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր:

 Այնուհետև կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ, «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ-97», «Փրինթինֆո», «Մանմար» հրատարակչությունների գրքերի ցուցահանդես-վաճառքը: Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները՝ աստիտենտ Անուշ Չիբուխչյանի գլխաավորությամբ:  Վերջինս  ողջունեց նման նախաձեռնությունը,կարևորեց նմանատիպ միջացառումներին մասնակցությունը, ներկայացրեց իրենց աշխատանքները     և նշեց, որ դրանք արվել են մեծամասամբ ավարտական կուրսերի ուսանողների ձեռքերով: Ցուցահանդես-վաճառքը ուղեկցվում էր ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաների՝ հայ պոեզիայի մեծերի գործերի կատարմամբ, որոնք ընդմիջվում էին երաժշտությամբ:

 Հավելենք, որ ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը:


Վերադառնալ