
Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը:...
13/10/2015 - 15:46

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Պատմության ֆակուլտետի համատեղ ջանքերով սույն թվականի սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Միջոցառմանը մասնակցում էին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի, «Մուսա լեռ» հայրենակցական միության, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինսիտուտի ներկայացուցիչներ և այլք:...
17/09/2015 - 16:35

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն ու Պատմության ֆակուլտետը կազմակերպել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 17-ին: Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը և զեկուցման հիմնադրույթները ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 14-ը info@armin.am հասցեով:
Այն կանցկացվի ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, մուտքը՝ Իրավագիտության ֆակուլտետից), սկիզբը՝ 09.30:...
02/09/2015 - 17:15

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍՓՅՈՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին ԵՊՀ մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի «Սփյուռքի լրագրողներ», «Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետություն» և «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներ» թեմատիկ ուղղությունների բացման արարողությունը: Նշենք, որ ամառային դպրոցը արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվում է Հայաստանում: Ամառային դպրոցին մասնակցում են աշխարհի 13 երկրներից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան) շուրջ 77 մասնակից:...
21/07/2015 - 17:04

ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՆՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին ս.թ. հուլիսի 13-15-ը «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով համահայկական գիտագործնական կոնֆերանս:...
13/07/2015 - 13:22
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՌՈՍՏՈՎԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Սույն թվականի հունիսի 26-ին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի Հայագիտական կենտրոնի տնօրեն պ.գ.թ. Սերգեյ Սայադովի «У истоков русского арменоведения: историографический обзор» և «Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа. Часть 1» գրքերի շնորհանդեսը:...
29/06/2015 - 16:06
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ԱՐՎԵՍՏԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հունիսի 18-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական, մշակութային և արվեստի հիմնահարցերը» խորագրով ներհամալսարանական գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախաձեռնությամբ:...
19/06/2015 - 12:23
Շատ դիտել են
Նորություն
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
25/01/12

Դիտումներ - 3764