![](images/bg_left_top.png)
Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
![](images/youtube.png)
Նորություններ
ԵՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՈՒՀԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՊՀ
Եվրասիական տարածաշրջանի առաջատար բուհերի մի շարք ներկայացուցիչներ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, սույն թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում այցելեցին Երևանի պետական համալսարան:...
28/10/2015 - 16:14
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/gitajoxov.jpg&width=120)
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ՝ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր:...
19/10/2015 - 16:56
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/cragir0000001-0000002.jpg&width=120)
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը:...
13/10/2015 - 15:46
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/Musa_ler-1.jpg&width=120)
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Պատմության ֆակուլտետի համատեղ ջանքերով սույն թվականի սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Միջոցառմանը մասնակցում էին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի, «Մուսա լեռ» հայրենակցական միության, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինսիտուտի ներկայացուցիչներ և այլք:...
17/09/2015 - 16:35
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/Musaler.jpg&width=120)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն ու Պատմության ֆակուլտետը կազմակերպել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 17-ին: Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը և զեկուցման հիմնադրույթները ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 14-ը info@armin.am հասցեով:
Այն կանցկացվի ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, մուտքը՝ Իրավագիտության ֆակուլտետից), սկիզբը՝ 09.30:...
02/09/2015 - 17:15
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/spyurq-2015.jpg&width=120)
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍՓՅՈՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին ԵՊՀ մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի «Սփյուռքի լրագրողներ», «Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետություն» և «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներ» թեմատիկ ուղղությունների բացման արարողությունը: Նշենք, որ ամառային դպրոցը արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվում է Հայաստանում: Ամառային դպրոցին մասնակցում են աշխարհի 13 երկրներից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան) շուրջ 77 մասնակից:...
21/07/2015 - 17:04
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/Spyurqum-konf.jpg&width=120)
ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՆՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին ս.թ. հուլիսի 13-15-ը «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով համահայկական գիտագործնական կոնֆերանս:...
13/07/2015 - 13:22
Շատ դիտել են
Նորություն
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
25/01/12
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/N2.jpg&width=50)
Դիտումներ - 5393