Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Ս.թ. ապրիլի 21-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտխորհրդի հանդիսավոր նիստը: Այն սկսվեց ԵՊՀ ռեկտոր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Ա. Սիմոնյանի զեկույցով՝ «Ցեղասպանությունից վերածնունդ» վերտառությամբ:...
22/04/2015 - 16:13
Ավելին
ՀՀԻ-«ՇՈԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանում են: Ապրիլի 20-ին հիմնադրամի ներկայացուցիչները  հանդիպում ունեցան Երևանի պետական համալսարանի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:...
22/04/2015 - 13:31
Ավելին
«ՆՈՐԱՅՐ ՔԱՐՏԱՇՅԱՆ ԵՎ ՎԱՆ ՆԱԽԱԳԻԾ». ՄԵՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՂԵԴԻՆ՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ
Մեր պատմական հայրենիքի  տարածքում   պահպանված հայկական էթնիկ մշակութային ժառանգության   մնացորդները  վերհանելու, հետազոտելու  և ներկայացնելու նպատակով «Երկիր» միության նախաձեռնությամբ 2010 թվականի նոյեմբերին   վաստակաշատ  երաժիշտ, բլուլահար  Նորայր Քարտաշյանի     ղեկավարությամբ  ձևավորվեց հայկական ավանդական նվագարանների և երաժշտական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և տարածման   «Նորայր Քարտաշյան և ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը:...
20/04/2015 - 17:11
Ավելին
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
2015 թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:...
11/04/2015 - 15:00
Ավելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՌՈՄՈՒՄ...
 2015 թ. մարտի 23-28-ը Հռոմում Իտալիայի Սոցիոլոգիական ասոցիացիայի, Հռոմի Սապենցիայի համալսարանի և Հռոմում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով իրականացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ծրագրում ներգրավված են եղել ինչպես գիտական զեկուցումներ, այնպես էլ կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ,  հանդիպումներ, քննարկումներ և համաժողովներ «Պատմություն և պատմություններ» «Կրոն և հասարակություն», «Հայերն Իտալիայում» և այլ խորագրերով:...
07/04/2015 - 15:48
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ս.թ. ապրիլի 3-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործոնը մերձավորարևելյան զարգացումների համատեքստում» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկում: Բանախոսներն էին Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր, քաղաքագետ Շահան Գանդահարյանը, ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա» ՀԿ անդամ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը: Քննարկումը վարեց ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը:...
03/04/2015 - 17:54
Ավելին
ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ…
 Ս. թ. ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների (ՀՀԻ) քննարկումների սրահում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, 506 սենյակ, մուտքը՝ Իրավագիտության ֆակուլտետից) տեղի կունենա «Հայոց ցեղասպանության գործոնը մերձավորարևելյան զարգացումների համատեքստում» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկում:...
02/04/2015 - 17:15
Ավելին