Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
ՀԱՅԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌԴ ԲՈՒՀԵՐՈՒՄ
Ս.թ. մարտի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի և Նոր Նախիջանի թեմի գիտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «Հայոց լեզվի դասավանդումը և հայագիտության ուսումնասիրությունը ՌԴ բուհերում» խորագրով գիտագործնական գիտաժողով (ծրագրի հեղինակ՝ Բուրաստան Զուլումյան):...
24/03/2015 - 14:25
Ավելին
ՀՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Ս․թ․ մարտի 11-13-ը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում (ИМЕМО) տեղի ունեցավ կլոր սեղան-գիտաժողով «Քրդական գործոնի դերն ու նշանակությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ» խորագրով։...
17/03/2015 - 13:18
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
 Սույն թվականի մարտի 13-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումների ներկայացմանը:  Ասուլիսին  2015 թվականին կայանալիք ծրագրերի ցանկը լրագրողների ուշադրությանը ներկայացրին ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն  Մհեր Հովհաննիսյանը և ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:...
13/03/2015 - 16:55
Ավելին
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ
 ԵՊՀ Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին` Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարելիցի նախօրեին, տեղի ունեցավ «Հայոց Զորավարի հավերժական կյանքն ու գործունեությունը» թեմայով գիտական նստաշրջան:  Գիտաժողովին ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:...
25/02/2015 - 11:27
Ավելին
ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ` ՆՎԻՐՎԱԾ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
Սույն թվականի փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52) տեղի կունենա  գիտական նստաշրջան՝ «Հայոց Զորավարի հավերժական կյանքն ու գործունեությունը» թեմայով՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:...
19/02/2015 - 14:21
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը՝ armeniangenocide100.org:...
02/02/2015 - 17:00
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
  2015 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության Նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:...
02/02/2015 - 11:25
Ավելին