Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՊՀ ԵՎ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՄԻՋԵՎ
2015 թ. հունվարի 27-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Երևանի պետական համալսարանի՝ Սփյուռքի հայկական կրթոջախների հետ տարվող գործակցության ծրագրերի շրջանակում, որը իրականացվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից, կնքվեց պայմանագիր համալսարանի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի միջև:...
29/01/2015 - 16:26
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ս.թ. դեկտեմբերի 26-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդեսը: Ծրագիրն անցկացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի հովանավորությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:...
26/12/2014 - 16:07
Ավելին
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՈՒՄԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը, ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:...
11/11/2014 - 10:44
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում ուսանողական գիտական ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպում է գիտաժողով 2015 թ. ապրիլի 9-10-ը: Զեկուցումների թեմատիկան ցեղասպանագիտության շրջանակում կարող է ընդգրկել պատմագիտական, իրավագիտական, ազգագրական, սոցիոլոգիական, հոգեբանական, գրականագիտական, աստվածաբանական և այլ գիտական տեսանկյուններ:...
04/11/2014 - 14:05
Ավելին
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՐՑԱԽՈՒՄ
Սույն թվականի նոյեմբերի 21-ից 23-ը ԱրՊՀ-ում ԵՊՀ ՈՒԳԸ և ԱրՊՀ ՈՒԳԸ ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են ուղարկել իրենց աշխատանքները մինչև նոյեմբերի 7-ը ԵՊՀ ՈՒԳԸ էլփոստի պաշտոնական հասցեով՝ sss@ysu.am:...
04/11/2014 - 13:00
Ավելին
ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՏԵՍԱԲԱՆ ԻՍՄԱՅԻԼ ԲԵՇԻԿՉԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրք և քուրդ հասարակակական գործիչների, մտավորականների պատվիրակությունը  Հայաստան այցելության շրջանակներում եղել է Մայր բուհում: Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը: Նշենք, որ Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին:...
30/10/2014 - 15:08
Ավելին
ԱՆԻ ՀԱՄՈՒՅԹ. ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>> համույթի համերգային ծրագիրը:...
28/10/2014 - 13:39
Ավելին