Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՀՀԻ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԶԵԿՈՒՅՑՈՎ
Հոկտեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ>> խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Եռօրյա համաժողովի ընթացքում Սփյուռքի հայկական մամուլի շուրջ 90 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան քննարկելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվությունը միջազգային հանրությանը ներկայացնելու, թեման ավելի արդյունավետ  լուսաբանելու հետ կապված հարցերը:...
11/10/2012 - 11:19
Ավելին
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ, ՀՀԻ ՏՆՕՐԵՆ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Հոկտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանի ռուսական գործընկեր համալսարաններից Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանին շնորհեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:...
10/10/2012 - 20:18
Ավելին
ՀԱՅԱԳԵՏ ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՄԱՆ
Հոկտեմբերի 2-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մոնրեալի Մակգիլ համալսարանի գերմանագիտական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր, հայագետ Դորա Սաքայանին ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի  դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը:...
03/10/2012 - 16:18
Ավելին
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ <<ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՀԱՐՑՈՒՄ>> ԹԵՄԱՅՈՎ
Սեպտեմբերի 28-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի կողմից ԵՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան՝ <<Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում>> թեմայով:Ներկայացված զեկույցների, ինչպես նաև դրանց հաջորդած քննարկման ընթացքում ներկաները տեղական և միջազգային փորձի հիման վրա անդրադարձան հասարակության կյանքում հեռուստատեսության դերին, որը շատ հաճախ նվազեցվում է: Այնինչ, ըստ մասնագետների, այսօր հեռուստատեսությունը մեծապես ազդում է մեր քաղաքացիների արժեհամակարգի ու վարքագծի վրա:...
28/09/2012 - 16:58
Ավելին
<<ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ>> ԳԻՏԱԺՈՂՈՎ
Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ  Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից անցկացվեց <<Ազգային գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում>> թեմայով գիտաժողով՝...
28/09/2012 - 11:31
Ավելին
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՏԼԱՍԻ>> 3-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Լույս է տեսել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանի հեղինակած <<Հայաստանի պատմության ատլաս>>-ի  3-րդ հատորը: Ատլասն ընդգրկում է...
21/08/2012 - 16:58
Ավելին
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ…
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալվող յուրաքանչյուր զարգացում իր տեղն է գտնում համացանցում՝ նպատակ ունենալով թիրախային լսարանին մատուցել անհրաժեշտ մեկնաբանությամբ համեմված տեղեկատվություն: Շատ դեպքերում նման տեղեկատվություն ստացած օգտատերերը փորձում են հիմնախնդրի ձևավորման պատմության և ընթացիկ զարգացումների մասին համացանցի որոնման դաշտերում փնտրել հիմնախնդրին առնչվող բանալի բառեր: Այստեղ է, որ նրանք առնչվում են գիտական և գիտահանրամատչելի համացանցային նյութերին: Այս մասին նշեց հունիսի 19-ին <<Ելակետ>> մամուլի ակումբում տված ասուլիսի ժամանակ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը:...
19/06/2012 - 18:09
Ավելին