Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՅԱԶԳ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Այսօր Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Հայազգ» համացանցային  հանրագիտարանի անգլերեն (en.hayazg.info) և հայերեն (am.hayazg.info) լեզուներով տարբերակի՝ նորացված խմբագրակազմի հետ երկրորդ հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկա էր ծրագրի ղեկավար, ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը և ծրագրի պատասխանատու-խմբագիր Նինա Սեդրակյանը:...
17/03/2017 - 17:52
Ավելին
ՀՀԻ 2016 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2017 թվականի մարտի 3-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 2016 թվականի գործունեության հաշվետվության նիստը, որը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկա էին ՀՀԻ փոխտնօրենն ու բաժինների, լաբորատորիաների ղեկավարները:...
16/03/2017 - 16:06
Ավելին
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՏԼԱՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում իրականացված անգլալեզու «Հայոց ցեղասպանության ատլասը»՝ վերջնական քննարկումներից և ինստիտուտի ղեկավարության հավանությանն արժանանալուց հետո, արդեն պատրաստ է հրատարակության:...
03/03/2017 - 16:08
Ավելին
ՀՀԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՎ ՀԱԼԵՊ
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է Սփյուռքում հայապահպանությանը միտված կրթական իր ծրագրերը, որոնցից առավել առանցքային դիտարկվող հեռաուսուցման ծրագիրը Լիբանանից, Կանադայից, Ռուսաստանից զատ նոր սահմաններ է հատում:...
17/02/2017 - 22:51
Ավելին
ՀՀԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Դեկտեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) 2016 թ. գործունեությունն ամփոփող ասուլիս: Խոսելով ինստիտուտի 7-ամյա գործունեության մասին՝ ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց հայագիտության տարբեր ճյուղերում ինստիտուտի կողմից իրականացված գիտահետազոտական, հրատարակչական գործունեությունը, ինպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը:...
21/12/2016 - 16:14
Ավելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2016 թվականի դեկտեմբերի 8-10-ը Երևանի պետական համալսարանի պատվիրակության անդամներ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը և Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վլադիմիր Վարդանյանը Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի հրավերով  մասնակցեցին «Ցեղասպանություն.հիշողություն և հիշեցում» միջազգային գիտաժողովին, որին մասնակցում էին հիմնականում ռուսաստանյան և հայաստանյան տարբեր գիտական, քաղաքական կառույցների ներկայացուցչիներ, դասախոսներ:...
12/12/2016 - 16:18
Ավելին
ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԵՊՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն կնոջ՝ Եկատերինե Բաքրաձեի և դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրիի հետ:...
09/12/2016 - 16:40
Ավելին