Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԱՐԱՄ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆ - ԵՊՀ ՌԵԿՏՈՐ, ՀՀԻ ՏՆՕՐԵՆ 

 

ԱՐԱՄ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆԵԱՆ

 

Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 

Ծննդեան թիւը, ամիսը, օրը 
1955 թ.,Ապրիլ,12 
Ծննդեան վայրը 
Հայաստանի Հանրապետութիւն, Սիւնիքի մարզ, քաղաք Գորիս
 
Կրթութիւնը 
1977-1981 թթ. Մոսկուայի ԽՍՀՄ ԳԱ պատմութեան ինստիտուտի ասպիրանտուրա
1972-1977 թթ. Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետ
1961-1972 թթ. միջնակարգ դպրոց
 
Աշխատանքային փորձը
 2008թ.                 Յուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների         ինստիտուտի տնօրէն
2006 թ.                Մայիսից ԵՊՀ ռեկտոր
2000-2006 թթ.    ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2005 թ.                ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
1995-2000 թթ.     ԵՊՀ ուսումնական վարչութեան պետ
1986-2000 թթ.     ԵՊՀ ԽՍՀՄ պատմութեան ամբիոնի ասիստենտ,
Հայոց պատմութեան ամբիոնի դոցենտ
2000 թ.                 պաշտպանել է դոկտորական ատենախօսութիւն
1993-1995 թթ.      ԵՊՀ գիտքարտուղար
1983 թ.                 պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն
1981-1983 թթ.      ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր                       գիտաշխատող,այնուհետեւ`գիտաշխատող
 
 Գիտական գործունէութիւնը
 
Հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4 մենագրութիւններ են: Գիտական հետազօտութիւնները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կէսի և 20-րդ դարասկզբի պատմութեան հիմնահարցերին` մասնաւորապէս պատմական վիճակագրութեանը, արդիւնաբերական կապիտալի, ինչպէս նաեւ Արցախի եւ Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմութեան խնդիրներին: Նրա ղեկավարութեամբ պաշտպանուել է 10 թեկնածուական ատենախօսութիւն: Մասնակցել է բազմաթիւ միջազգային եւ հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրաւիրուել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի եւ աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղուել է գիտակրթական գործունէութեամբ:
 
Լեզուները
Հայերէն, ռուսերէն, անգլերէն 
 
Կուսակցական պատկանելիութիւնը
Հայաստանի հանրապետական կուսակցութեան անդամ
 
Ընտանեկան դրութիւնը
Ամուսնացած է, ունի երկու դուստր
 
Հեռ.`(+374)10554282

Ֆաքս`(+374)10554641

Ել.փոստ` info@armin.am