Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կառուցուածք >> Ցեղասպանագիտութեան բաժին

ԵՊՀ ՀՀԻ Ցեղասպանագիտութեան բաժնի առջեւ դրուած են հետեւեալ խնդիրները.

Յայտնաբերել, թարգմանել եւ հրատարակութեան պատրաստել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ հազուագիւտ օտարալեզու գրքեր եւ ժողովածուներ: Կազմել   Հայոց ցեղասպանութեան մասին գրքերի մատենագիտական ցանկեր, պատրաստել հրատարակութեան դրանց վերլուծութիւնները: Կազմել Հայոց ցեղասպանութեանը նուիրուած մենագրութիւնների, ժողովածուների եւ յօդուածների մատենագիտութիւններ: Հաւաքել եւ ՀՀԻ արխիւում կենտրոնացնել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ աշխարհասփիւռ, բայց առայժմ անյայտ մնացած տարբեր վավերագրեր (լուսանկարներ, յուշագրութիւններ, ֆիլմեր, փաստաթղթեր եւ այլն): Հաւաքել եւ ՀՀԻ գրադարանում կենտրոնացնել Հայոց ցեղասպանութեան եւ առհասարակ ցեղասպանութեան թեմայի վերաբերեալ օտարալեզու գրքեր, փաստաթղթեր եւ այլ բնոյթի նիւթեր: ՀՀ եւ արտասահմանի գիտական պարբերական մամուլում եւ գիտաժողովներում հանդէս գալ գիտական յօդուածներով եւ զեկուցումներով: Համագործակցական կապեր հաստատել աշխարհում ցեղասպանագիտական կենտրոնների ու անուանի ցեղասպանագէտների հետ: Ուսումնասիրել Հայոց ցեղասպանութեանն առնչուող մի քանի հիմնախնդիրներ, ինչպիսիք են` «Հայ դատ» հասկացութիւնը եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման յարաբերակցութիւնը, հայկական ինքնութիւնը եւ Հայոց ցեղասպանութեան առնչութիւնը, Հայոց ցեղասպանութեան ընդգրկած տարածքը, ժամանակահատուածը, նրա համար պատասխանատւութիւնը եւ այլ հարակից հիմնահարցեր:

 

Բաժնի վարիչն է  պ.գ.դ. Վարուժան Պօղոսեանը: