Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 Հիլզենռաթ  Էդգար (ծ. 1926), գերմանացի գրող: Ծնվել է Լայպցիգում: Ֆաշիստական Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), այստեղից էլ 1941-ին քշվել Մոգիլյով, հրեական գետտո: 1945-ին գնացել է Պաղեստին, 1951-ին տեղափոխվել ԱՄՆ: 1975-ին վերադարձել է Գերմանիա: Մի քանի վեպերի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է: Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Նացիստն ու վարսավիրը» (1977) վեպը: 1989-ին լույս է տեսել Հիլզենռաթի «Հեքիաթ վերջին մտքի մասին» վեպը:

Տե´ս ավելին: