Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԱՆԱՀԻՏ, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին հայկական դիցարանում: Համարվել է Արամազդի դուստրը: Մեծարվել է «Տիկին Հայոց», «Մեծ տիկին», «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեմատն», «ոսկեծղի» և այլ տիտղոսներով: Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ դիցագետ Կրայցերի, Մերձավոր Արևելքում  տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն  է: Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավաոի Երիզա ավանում, որի համար գավառը կոչվել է նաև Անահտական: Տե՛ս ավելին: