Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

  ՉԱԼԴՐԱՆՅԱՆ Վիգեն (Վաղարշակ) Հակոբի (ծ. 26.12.1955, Երևան), կինոռեժիսոր: Ավարտել Է ԵԳԹԻ (1978), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստուտը (1981): 1973-74-ին՝ ԵԴԹ դերասան, 1983-85-ին՝ ԵՌԹ ռեժիսոր (Ա. Գելմանի «Նստարան», Ա. Ա. Գրիգորյանի հետ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները», երկուսն Էլ՝ 1984), 1981-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր, 1998-99-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: Տե՛ս ավելին: