Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի (4.7. 1930, Լենինական - 28.12.1993, Երևան), դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական  արտիստ: Ա. Մ. Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1956): 1947-53-ին՝ Լենինականի դրամատիկական, 1953-88-ին՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասան, 1988-ից՝ Վ. Աճեմյանի անվ. թատրոն-ստուդիայի (1992-93-ին՝ Արտիստական. 2004-ից՝ Մ. Մկրտչյանի անվ. արտիստական թատրոն) գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Տե՛ս ավելին: