Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՆԵՐՍԻՍՅԱՆ Հրաչյա Ներսեսի (12(24). 11.1895, Նիկոմեդիա (այժմ՝ Իզմիթ՝ Թուրքիայում) - 6.11. 1961, Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում], դերասան: ՀԽՍՀ (1939), ԽԱՀՄ (1956) ժող. արտիստ: Լ. Հ. Ներսիսյանի հայրը: Սովորել է Կ. Պոլսի ֆրանս. Սեն-Բարբ, ամերիկ. Ռոբերտ քոլեջներում, Էսայան վարժարանում: Կ. Պոլսում մասնակցել է Ա. Խ. Պենկլյանի և Հայ դրամատիկ խմբերի ներկայացումներին: 1922-ին հայրենադարձել է: 1923-ից՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ.) դերասան: Ներսիսյանի վարպետությունն ու տաղանդը 1920-ական թթ. նշանավորվել են Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր»), Հայնրիխի (Հաուպտմանի «Ջրասույզ գանգ»), Բերսենևի (Լավրենյովի «Բեկում»), Ֆալստաֆի, Օթելլոյի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), էլիզբարյանի (Շիրվանգադեի «Պատվի համար», վերջին երկուսը Մոսկվայում արժանացել են բարձր գնահատականի) անձնավորումներով: Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական և դրամատիկ., կատակերգական և գրոտեսկային դերերը: Տե՛ս ավելին: