Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Պանիսլամիզմ,համաիսլամականություն,կրոնաքաղաքական գաղափարախոսություն, որը սկզբնավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին եւ լայն տարածում գտել մահմեդական երկրներում: Պանիսլամիզմը եղել է Օսմանյան կայսրության պաշտոնական գաղափարախոսությունը սուլթան Աբդուլ Համիդի 2-րդի օրոք եւ որպես այդպիսին մեծ ազդեցություն ունեցել այդ պետության ներքին եւ արտաքին քաղաքականության վրա:

Պանիսլամիզմի հիմնադրույթը, որ ձեւակերպել են մահմեդական բարեփոխիչներ  Ջեմալ ադ Դին ալ Աֆղանին (1839-97), Մուհամմադ Աբդոն (1849-1905) եւ նրանց հետևորդները, հանգում է տակավին միջին դարերում հիմնադրված դասական իսլամի սկզբունքներին: Որեւէ  ցեղային  համայնքին պատկանելու նկատմամբ մահմեդական կրոնական համայնքին պատկանելու առաջնությունը 19-րդ դարի վերջին ձեւակերպվել է հետեւյալ կերպ.իսլամը բոլոր մահմեդական ժողովուրդների վերազգային ընդհանրության ձեւն է: Աշխարհը երկու մասի` դար ալ իսլամի (իսլամի աշխարհի) եւ դար ալ հարբի (պատերազմի աշխարհի) բաժանելու եւ սրբազան պատերազմի (ջիհադ) միջոցով դար ալ հարբը դար ալ իսլամի վերածելու սկզբունքը 19-րդ դարում պանիսլամականների բնորոշմամբ հետեւյալ բնորոշումն է ստացել. մահմեդականներով բնակեցված բոլոր տարածքները պետք է ազատագրվեն ոչ մահմեդականների լծից,մահմեդականները պետք է միավորեն համաշխարհային իսլամական պետության` Խալիֆայության մեջ, որի կենսագործունեությունը պետք է կանոնակարգվի շարիաթի օրենքներով: Տե´ս ավելին: