Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քանդակում, կերպարվեստի տեսակ, պատկերումներն իրականացնում է ծավալային եռաչափ մարմնավորումներով: Որպես կանոն՝ Քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ):  Սկզբնապես կավից, պլաստիլինից կամ մոմից կերտված քանդակը ձուլվում է գիպսից, որը կա՛մ պահվում է ինքնուրույն, կա՛մ ծառայում քանդակը ավելի մնայուն նյութերով մարմնավորելու մոդել: Քանդակագործության ենթատեսակներն են բոլորաքանդակը (մշակվում և դիտվում է բոլոր կողմերից) և ռելիեֆը (պատկերը փորագրվում կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է հարթության վրա, դիտելի է միայն դիմացից, մասամբ կողքից): Տե՛ս ավելին: