Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՍԱՐԳՍՅԱՆ Սոս Արտաշեսի (24.10.1929. Ստեփանավան - 26.09.13. Երևան), դերասան: ՀՀ (1972), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ: Պրոֆ. (2003): Ավարտել Է ԵԳԹԻ (1954): 1954-91-ին՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան, 1991-ից՝ Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: 1992-ից դասավանդում Է ԵԹԿՊԻ-ում (ռեկտոր՝ 1998-2005-ին, կառավարման խորհրդի նախագահ՝ 2005-ից):

Սոս Սարգսյանը հոգեբանական ռեալիզմի դպրոցի այն դերասաններից է, որ հասնում են ներքին կերպարանափոխման՝ առանց թատերական արտաքին ընդգծումների և զգացմունքների ակներև, ցայտունացման: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ: Տե՛ս ավելին: