Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՍԱՐՅԱՆ Մարտիրոս Սարգսի (16(28). 2.1880, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում) - 5.5.1972, Երևան), նկարիչ: ԽՍՀՍ գեղարվեստականի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագահ: Ղ. Մ. Սարյանի հայրը: Ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթարանը (1895), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1903) ուսումնարանները, կատարելագործվել Վ. Սերովի և Կ. Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սարյանի 1896-1903-ի գործերը («Ինքնանկար», «Մաքրավանք», «Սոֆյա Միանսարյան» ևն) ուսումնական բնույթի են: Նա 1901-ին առաջին անգամ այցելել է Երևան, Աշտարակ, Վաղարշապատ, Սևան, 1902-ին՝ Անի: Ստեղծագործական առաջին իսկ շրջանում (1904-09) Սարյանը հրաժարվել է ավանդական ուսումնական սկզբունքներից և ստեղծել նոր ու արդիական «սարյանական» արվեստ: Այդ տարիներին ուսումնասիրելով XIX դ. վերջի և XX դ. սկզբի եվրոպական նորարարական գեղանկարչությունը՝ Սարյանն ավելի է համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ: 1907-ին «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսներում ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904, «Ծաղկած սարեր», 1905, «Հովազներ», 1907, «Տապ: Վազող շունը», 1909, ևն):  Տե՛ս ավելին: