Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Սպենդիարյան Ալեքսանդր

 ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ (Սպենդիարով) Ալեքսանդր Աֆանասիի (Ստեփանոսի) [20.10(1.11). 1871, ք. Կախովկա (Ուկրաինայի Խերսոնի մարզ) - 7.5.1928, Երևան, թաղված է Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մերձակա պուրակում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական: Տ. Ա. Սպենդիարովայի հայրը, Լ. Ա. Սպենդիարովի եղբայրը: Ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1895): 1892- 1894-ին կոմպոզիցիա և տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու (Մոսկվա), 1896-1900- ին՝ Ն. Ռիմսկի-Կորսակովի (Ս. Պետերբուրգ) մոտ: Ապրել է Ղրիմում, ծավալել է նաև հասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: Գրել է «Այ վարդ» ռոմանսը (1894, Ա. Ծատուրյանի խոսքերով), «Ձկնորսն ու փերին» բալլադը (1902)՝ բասի և նվագախմբի համար, «էդելվեյս» մելոդեկլամացիան (1911, Մ. Գորկու տեքստերով): Մտերիմ էր ժամանակի առաջադեմ մտավորականների (Մ. Սարյան. Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Թամանյան, Վ. Սուրենյանց, Ռ. Սելիքյան, Ն. Տիգրանյան, Ն. Լյադով, Ա. Գլազունով) հետ: 1905-ին հանդես է եկել բաց նամակով՝ Ն. Ռիմսկի-Կորսակովին Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կազմից հեռացնելու դեմ: Սպենդիարյանը ստեղծել է ծրագրային, վառ, պատկերավոր, ժողովրդական հիմքեր ունեցող երաժշտություն:

Տե՛ս ավելին: