Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՍՈՒՐԵՆՅԱՆՑ Վարդգես Հակոբի (27.2(10.3). 1860, ք. Ախալցխա - 6.4.1921, Յալթա (Դրիմ), թաղված է հայկ, եկեղեցու բակում], նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ: 1868-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1870-75), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում (1875-78), Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության (1879), գեղանկարչության (1880-85) բաժիններում: 1881-ին ճանապարհորդել է Իտալիայում. Ս. Ղազար կղզում ուսումնասիրել է հայկական մանրանկարչությունը: 1885-87-ին Ս. Պետերբուրգի համալսարանի պրոֆ. Վ. Ա. Ժուկովսկու ազգագրական արշավախմբի կազմում մեկնել է Պարսկաստան, եղել է Թավրիզում, Թեհրանում, Շիրազում, Մազանդարանում, մի քանի ամիս՝ Սպահանում: 1890-91-ին էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է նկարչություն և արվեստի համընդհանուր պատմություն: 1892-ից մասնակցել է Մոսկվայի, Ս. Պետերբուրգի, նաև Թիֆլիսի ու Բաքվի գեղարվեստական, թատերական, հասարակական կյանքին, այցելել Անի, Սևան և այլուր, մոտիկից ծանոթացել պատմական հուշարձաններին, էջմիածնի մատենադարանում՝ հայկական նկարազարդ ձեռագրերին: Տե՛ս ավելին: