Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԹՈՐԱՄԱՆՅԱՆ Թորոս Հարությունի (18.3. 1864, Շապին-Գարահիսար - 1.3.1934, Երևան), ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրը: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933): Սովորել է Կ. Պոլսի գեղարվ-ից վարժարանի ճարտարապետության բաժնում (1888-93): Աշխատել է որպես նախագծող ճարտարապետ: 1895- ին մեկնել է Բուլղարիա, 1900-ին տեղափոխվել Ռումինիա: Եղել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, 1902-ին՝ Փարիզում, 1903-ին (բանասեր Կ. Բասմաջյանի հետ)՝ Անիում՝ ճարտարապետական հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ: 1904-ի գարնանից Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, 1905-ին ավարտել Զվարթնոց եռաստիճան տաճարի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, և հրատարակելով «Զվարթնոց եկեղեցին» (1905)՝ հիմք դրել հայակական ճարտարապետական գիտական գրականությանը: Տե՛ս ավելին: