Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Ուխտագնացության երգեր

 ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ, ընդհանուր առումով՝ ժողովրդական նույնանուն ծեսի տարբեր պահերն արծարծող քնարական երգերի ամբողջությունը, որ կազմում Է ծիսական ժանրի մի բաժինը, երգվում են քնարական բնույթի եղանակներով: Մասնավոր առումով՝ զանազան ուխտատեղին նկարագրության և գովքի երգերը, որոնք կազմում են վիպական ժանրի մի բաժինը, այս բաժնում գլխավոր տեղը գրավում են «մուրազատու», «Մշո սուլթան» Ս. Կարապետ վանքին նվիրված երգերը, որոնցում արտացոլվել է ազատ և բարեկեցիկ կյանքի համար ժողովրդի երազանքը: Սրանց մեղեդիական մարմնավորումը երկտեսակ է՝ հանդարտ պատմողական բնույթի կարճաշունչ եղանակով, որը տարբերակվելով շարունակ կրկնվում է կամ տուն-տուն կառուցված վիպական բնույթի անհատականացված եղանակով, սկզբի պատմողական-նկարագրական մասում՝ ասերգային ոճի գերակշռությամբ, կրկնակային մասում՝ լայնաշունչ երգային:

Տե՛ս ավելին: