Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԵՆԳԻԲԱՐՅԱՆ (Ենգիբարով) Լեոնիդ Գևորգի (15.3.1935, Մոսկվա - 25.7.1972, Մոսկվա), կրկեսի, էստրադայի, կինոյի արտիստ, ծաղրածու, մնջկատակ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971): Ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի արվեստանոցը (1959): 1959-ից՝ Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ: 1971-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն, մնջախաղում սկզբնավորել ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լինելով իմպրովիզացիայի մեծ վարպետ՝ հարստացրել է կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը, պատկերել ողբերգական և կատակերգական տեսարաններ, մարդկային բազմազան կերպարներ, իրադրություններ, համարներում օգտագործել բարդ հնարքներ: Խոհափիլիսոփայական երանգավորումներ ունեն «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Հովանոց», «Ջութակ» և այլ մանրապատումներ: Տե՛ս ավելին: