Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Անգեղակոթի գաղտնի ժողովը

 Անգեղակոթի գաղտնի ժողովը: XVII ղարի վերջերին Արևմտյան Հայաստանի կացությունը մնում էր ահավոր, էլ ավելի էր ծանրացել ժողովրդի տնտեսական վիճակը: Պարսիկների հարկային, ազգային ու կրոնական քաղաքականությունը դարձել էր սանձարձակ ե մեծ չարիքներ էր պատճառում ժողովրդին; Համապատասխանաբար թուլացել էին նաև հայ ազատագրական շարժման ոգորումները: Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին չէր խրախուսում ազատագրական որևէ աննշան ճիգ և օրնիբուն զբաղված էր անզուսպ շահատակություններով: Նույնպիսի դիրք էր գրավել նաև Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը: Իսկ վրաց Գեորգի XI թագավորը, որ կուրֆյուրստի ուղերձում հորջորջվում էր որպես «Մեծ Հայաստանի առաջին տեր, իշխան ու առաջնորդ», վաղուց լքել էր ազատագրական շարժման դիրքերը և մահմեդականություն ընդունելով՝ դեգերում էր Պարսկաստանում:

Տե´ս ավելին