Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Վանի համահայկական թագավորության կազմավորումը

  Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին: Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչև Տայք ընկած շրջաններում, Սևանա լճիավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին) պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): 

  Տե´ս ավելին