Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Վանի թագավորությունը և Ասորեստանը

  Վանի թագավորությունը և Ասորեստանը: Լիակատար շրջափակումից և ոչնչացումից խուսափելու նպատակով Ասորեստանը լուրջ քայլեր ձեռնարկեց: Ք..ա. 745 թ. գահ բարձրացած Թիգլաթպալասար III-ի կատարած բարեփոխումները տվեցին սպասված արդյունքը: Ք.ա. 743 թ. նա կարողացավ կասեցնել Վանի տերության` Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող զորքերը: Ասորեստանում բարեփոխումները շարունակվեցին: Ութ տարի անց` Ք.ա. 735 թ., Թիգլաթպալասար III-ն ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա: Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը` կրկին դառնալով Վանի տերությանգլխավոր մրցակիցը Առաջավոր Ասիայում:

  Տե´ս ավելին