Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը

Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը:Ք.ա. VI դարի 70-ական թթ. Հայոց թագավորությունը բախվելով Իրանում մեծ հզորության հասած և Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը` հարկադրված եղավ ճանաչել նրա գերիշխանությունը` տարեկան որոշ հարկագումար վճարելու և պատերազմի ժամանակ զորամասեր տրամադրելու պայմանով: Սակայն Հայաստանը լիովին պահպանում էր իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում: Հայաստանի պետական տարածքները համընկնում էին Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

  Տե´ս ավելին