Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Հռոմեապարթևական հակամարտությունը և Տրդատ 1-ինի գահակալումը

 Հռոմեապարթևական հակամարտությունը և Տրդատ 1-ինի գահակալումը: Հայաստանում հռոմեա-պարթևական մրցակցության հետևանքով քաղաքականապես անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչը սպառնում էր երկրի անվտանգությանը: Հայոց գահին ամրանալու`Հռադամիզդի ճիգերն անհաջողության էին դատապարտված, քանզի նա իր հանցավոր գործողություններով ատելի էր հայ ժողովրդին: Իսկ հռոմեացիներն էլ, ձևացնելով, թե հավանություն չեն տալիս ոճրագործությանը, պահանջում էին, որ վրաց արքա Փարսմանը հեռանա Հայաստանից` իր հետ տանելով Հռադամիզդին: Կապադովկիայի հռոմեական կուսակալը ներխուժում է Հայաստան, ավերածություններ պատճառում երկրին, սակայն հայերից հուժկու հարված ստանալով` գնում է Հռադամիզդի մոտ: 

 Տե´ս ավելին