Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14). 11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) - 31.3(12.4). 1866, ք. Կամիշին (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզում), թաղված է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի բակում], գրող հրապարակախոս, փիլիսոփա, գրաքննադատ: Սովորել է Նոր Նախիջևանի Գ. Պատկանյանի երկլեզվյան դպրոցում (1837-45): 1848-53-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղար: Հետապնդվելով տեղական իշխանությունների և հոգևորականների կողմից՝ ստիպված թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա: 1853-ին Ս. Պետերբուրգի համալսարանում հանձնել է քննություններ, ստացել հայոց լեզվի ուսուցչի որակավորում: Տե´ս ավելին...