Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովները

Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գազտնի խորհրդաժողովները:Համոզվելով, որ սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել օտարի տիրապետությունից՝ հայ ազատագրական գաղափարի կրողները հրավիրում էին գաղտնի ժողովներ, որոնցում քննարկման առարկա էր դաոնում Հայաստանի ազատագրության խնդիրը:

 Նման առաջին խորհրդաժողովը հրավիրվել է 1547 թ. Ս, էշմիածնում: Նրա կազմակերպիչն ու ոգին Ամենայն Հայոց կաթողիկոս Ստեփանոս Ե. Սալմաստեցինէր: Սա մտավորական անձնավորություն էր, բանաստեղծ ու երաժիշտ, ուներ խոր և. բազմակողմանի գիտելիքներ, գիտեր մի քանի օտար լեզուներ, նախապես պաշտոնավարել էր Կ. Պոլսում, Լեհաստանում և Մոսկովյան Ռուսիայում, քաջածանոթ էր ժամանակի քաղաքական իրադարձություններին: Խորհրդաժողովը, որին մասնակցում էին արեելահայ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուն առևտրականներ և մելիքներ, ընդունում է մի «Աղերսագիր» և որոշում կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն առաքել Վենետիկ ու Հռոմ:
Տե´ս ավելին