Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԶՈՐՅԱՆ (Առաքելյան) Ստեփան Եղիայի (3(15).9.1889, քաղաք Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) - 14.10.1967, Երևան), գրող։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։ Լ.Ա. Զորյանի հայրը։ Ավարտել է Ղարաքիլիսայի ռուսական դպրոցը (1904)։ 1906-ին տեղափոխվել է Թիֆլիս։ 1909-11-ին աշխատել է «Սուրհանդակ», 1912-19-ին՝ «Մշակ» թերթերի խմբագրություններում։ 1919-ին վերադարձել է Հայաստան, 1919-20-ին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում, 1922-25-ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմատի հրատարակչության գլխավոր խմբագիր, 1950-54-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար։ Տե´ս ավելին...