Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԷՄԻՆ Գևորգ (Մուրադյան Կառլեն Գրիգորի, 30.9.1919, Աշտարակ–12.7.1998, Երևան, թաղված է Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում), բանաստեղծ, թարգմանիչ։ Ավարտել է ԵՊԻ (1940), Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները (1956)։ 1951-54-ին՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից, 1968-72-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր, 1973-98-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Էմինի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Նախաշավիղը» (1940), կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են։ Տե´ս ավելին...