Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՖՐԻԿ (1230-ական թթ. - 1310-ական թթ.), բանաստեղծ: Ստեղծագործության կարևոր թեմաներն են ազգային ու սոցիալական խնդիրները: Ստեղծել է սոցիալական սուր բովանդակությամբ բանքեր: Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի», «Վասն Արղուն-Ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի» բանքերը: Ֆրիկի ֆալաքը (ճակատագիրը) համարում է անարդարդատավոր, որն անգետ, վատ, հիմար մարդկանց հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղղորդ», իմաստուն մարդկանց թողնում է դժբախտ: Տե´ս ավելին...