Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում

 Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում: Զարգացած ավատատիրության պատմաշրջանում արհեստների ու առևտրի վերելքը, քաղաքային բնակչության դերի բարձրացումը, քաղաքային աշխարհընկալման և մշակույթի հանդես գալը էականորեն ազդեցին հայ փիլիսոփայության զարգացման ընթացքի վրա: Քաղաքային տնտեսությունը, արտադրողական ուժերի աճը մեծացնում էին բնական գիտությունների, ճշգրիտ գիտելիքի դերը, ուստի առաջին գծի վրա քաշվեց բնափիլիսոփայական ուղղությունը: Հանքաբանության, աշխարհագրության, կենսաբանության, բժշկագիտության Հիման վրա հետագա զարգացում ապրեց փիլիսոփայական մտքի բնագիտական հոսանքը: Տե՛ս ավելին: