Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ.)

 Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ.): Լևոն II-ը (1187-1219) գահակալման առաջին երեք տարիներին հարկադրված եղավ պայքարել շրջակա մահմեղական ցեղերի ոտնձգությունների դեմ: 1187 թ. գարնանը Սսի մոտ, Ռավինի դաշտում, նա գլխովին ջախջախեց Կիլիկիա ներխուժած թուրքմենական վաչկատուն ցեղերին, իսկ 1188 թ. աշնանր հարավարևելյան սահմաններից ետ մղեց Եգիպտոսի սուլթանության գորքերը: Այնուհետև զենքն ուղղելով դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք՝ 1189-1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից ազատագրեց Պռականա, Սելևկիա և Ատալիա բերդաքաղաքները, Կիլիկյան Հայաստանին միավորեց Իսավրիա երկրամասը, ինչպես նաև Լիկաոնիա և Պամփիլիա երկրամասերի զգայի մասը:

 Տե´ս ավելին