Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՇԻՐԱԶ Հովհաննես [Կարապետյան Օնիկ Թադևոսի, 26.4.1914, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 14.3.1984, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], բանաստեղծ: Ա. Շիրազի հայրը: Սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում (1937-41), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում (1952-56): 1935-ին լույս են տեսել Շիրազի «Գարնանամուտ» ժողովածուն, «Սիամանթո և Խճեզարե» վիպերգը: Այնուհետև տպագրվել են «Արևի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940), «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրքը» (1942), «Լիրիկա» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Բիբլիական» (1942, հրտ.՝ 1946) պոեմը: Շիրազին հատկապես մեծ ժողովրդականություն են բերել «Քնար Հայաստանի» ժողովածուի 3 հատորները (1958, 1964, 1974), Բեյրութում լույս տեսած «Հայոց դանթեականը» պոեմը (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), «Համամարդկային» (1975) ժողովածուները, «Խաղաղություն ամենեցուն» (1982) պոեմը: Տե´ս ավելին...