Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական Հանրագիտարան >> Տպագրությունը 17-18-րդ դարերում

 Տպագրությունը XVII-XVIII դարերում: 1660-ական թվականներին հայ տպագրության ամենանշանավոր կենտրոն է դառնում Ամստերդամը: Այստեղ տպարան է հիմնադրում Մատթեոս Ծարեցին, որին Եվրոպա էր ուղարկել կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին: Հայերեն գրքերի տպագրությունը նպատակահարմար էր կազմակերպել բողոքական երկրում՝ Հոլանդիայում, որտեղ, ի տարբերություն Իտալիայի, եկեղեցական գրականություն հրատարակող հայ տպագրիչները ազատ էին կաթոլիկական գրաքննության վերահսկողությունից: 1664 թ. Մատթեոս Ծարեցու տպարանի ղեկավարությունը ստանձնում է Ոսկան Երևանցին: Նրան էր վիճակված առաջին անդամ իրականացնել հայերեն Աստվածաշնչի բարձրարվեստ հրատարակությունը՝ 1666-1668 թթ.: Ոսկանյան տպարանը այնուհետև տեղափոխվել է Լիվոռնո, ապա՝ Մարսել և գործել մինչև 1680-ական թթ. վերջերը: Այդ տպարանը շուրջ երեք տասնամյակի ընթացքում հրատարակել է ավելի քան 40 անուն գիրք: Ոսկան Երևանցին XVII դ. հայ տպագրության մեծ երախտավորն է: Տե՛ս ավելին: