Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԹԵՔԵՅԱՆ Վահան Գալուստի ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կ. Պոլիսում բանաստեղծ, հրապարակախոս։ Սովորել է Կ. Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում։ Աշխատել է Կ. Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետև, որպես առևտրային պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս։ 1905-ին Ալեքսանդրիայում Ս. Կյուրճյանի հետ հիմնել է «Շիրակ» հանդեսը (1909-ին Կ. Պոլսում հրատարակվել է որպես շաբաթաթերթ), եղել «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբականների խմբագիր։

Տե´ս ավելին...