Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
ՀՀԻ հայ-քրդական առնչ. բաժնի ղեկավար Վ. Պետրոսյան, ՌԴ-ում ՔԴԿ ներկայացուցիչ Խոշավի Բաբաքր ՀՀԻ հայ-քրդաական առնչությունների բաժնի ղեկավար Վ. Պետրոսյան  ՄՀՄՊԻ Արևելագիտության ամբիոնի պրոֆեսոր Մ․ Սապրոնովա, ՀՀԻ հայ-քրդական առնչ. բաժնի ղեկավար Վ. Պետրոսյան 

 

Սթմարտի 11-13-ը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում (ИМЕМО) տեղի ունեցավ կլոր սեղան-գիտաժողով «Քրդական գործոնի դերն ու նշանակությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին փորձագետ-գիտնականներ ՌԳԱ ՀՏՄՀԻ-ից, ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտից, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտից, ՌԴ և Իրաքյան Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության մի շարք պաշտոնատար անձինք, որոնք ներկայացնում էին ՌԴ Անվտանգության խորհուրդը, ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը, ՔՌԿ-ն և ՔԴԿ-ն, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանից, Ղազախստանից, ԱՊՀ մի շարք երկրներից, Մոսկվայում քրդական համայնքից։ Նիստը բացեց ՌԳԱ  ՀՏՄՀԻ  Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավարի տեղակալ, ք.գ.դ. ԱՍավելիևը։ Գիտաժողովին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ներկայացնում էր ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը: Վերջինս հանդես եկավ «Հայ-քրդական հարաբերությունների SWOT վերլուծություն» վերտառությամբ զեկույցով՝ քննարկելով ոչ միայն SWOT վերլուծության շրջանակներում պահանջվող խնդիրները (ուժեղ և թույլ կողմեր, հնարավորություններ (պատեհություններ) և սպառնալիքներ), այլև հայ-քրդական հարաբերությունների հեռանկարները տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Զեկույցի շուրջ հնչել են ոչ միայն տարբեր հարցադրումներ, այլ նաև եղել բանավեճեր ու քննարկումներ:

Գիտաժողովի մասնակիցները  զեկույցներում, քննարկումների ընթացքում բարձրացրին քրդական փոքրամասնությունների աճող դերի հետ կապված հարցերի լայն շրջանակ բոլոր  այն երկներում, որտեղ նրանք կենտրոնացված են (Իրաք, Սիրիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, ՌԴ, Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս), ինչպես նաև կարևորեցին քրդերի դերը ծայրահեղական իսլամի՝ ի դեմս Իսլամանակ պետության հետ պայքարում։ Գրեթե բոլոր մասնակիցների զեկույցներում առանձնահատուկ ուշադրության արժանացան Իրաքյան Քուրդիստանն ու Իրաքում և Սիրիայում տեղ գտած զարգացումները:

 


Վերադառնալ