Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 

Սույն թվականի ապրիլի 20-ին  Ուրալի դաշնային համալսարանում անցկացվեց կոնֆերանս «XX դարի պատմության դասեր. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով: Համաժողովը համախմբեց ոչ միայն հայ համայնքի, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներին։ Ուրալի դաշնային համալսարանը չէր կարող անտարբեր մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկակմամբ և «Անի-Հայաստան» հայ համայնքի հետ համատեղ կազմակերպեց մեկօրյա գիտաժողով:

Միջոցառմանը մեծ աջակցություն  ցուցաբերեց ՈՒԴՀ ռեկտոր Վ․Կոկշարովը: Կազմակերպչական աշխատանքներին աջակցեց Միջազգային կապերի վարչության տնօրեն, պրոֆեսոր ՎՄիխայլենկոն, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների պատմության և տեսության պրոֆեսոր ՎԿամինինան, Արևելագիտության ամբոինի վարիչ, պրոֆեսոր ՎԿուզմինը։ Վերջինս ոչ միայն լիագումար նիստի համակարգողն էր, այլ նաև ներկայացրեց շատ հետաքրքիր զեկույց Հայոց ցեղասպանության խնդիրների արտացոլման վերաբերյալ։

Իհարկե, գիտաժողովում մեծ ներդրում ունեցավ հայկական համայնքը՝ հանդես գալով զեկույցներով, քննարկումներին մասնակցելով: Այս տիրույթում ուսուցիչների և ուսանողների շրջանակում հետաքրքրություն առաջացրեց  ՈՒԴՀ հանրային և քաղաքական գիտությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների վարչության Հայագիտական կենտրոնը` Ա․ Լյամզինի գլխավորությամբ։ Գիտաժողովին, ինտերնետային օնլայն միացմամբ, իր մասնակցությունն ունեցավ նաև Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը, ով հանդես եկավ ժամանակակից հայ հասարակության մեջ ցեղասպանության հիշողության մոդելների մասին զեկույցով:

 Կոնֆերանսի աշխատանքները շարունակվեցին կլոր սեղանի շուրջ:  Ոչ միայն հիմնական զեկուցողների, այլև ուսանողների բարձրացրած հարցերը մեծ հետաքրքրություն առաջացրին և քննարկումնների տեղիք տվեցին:

 Նշենք նաև՝ իր խոսքով հանդես եկավ ռուս ուղղափառ եկեղեցու քահանա տեր-հայր Սերգիյը։  Ինչպես նաև գիտաժողովին  ներկա էր և ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Եկատերինբուրգում Սուրբ Կարապետ եկեղեցու առաջնորդ Արիստակես քահանան։

 

Աղբյուրը՝ Ուռալի դաշնային համալսարան


Վերադառնալ